Հունիսի 12-ին “Եվրասիա” ԲՀԿ անդամները կրկին այցելեցին ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության լսողություն խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: Ինչպես պարզ էր դարձել նախորդ այցելության ժամանակ, կրթահամալիրի բուժկետը առաջին բուժօգնության պարագաների կարիք ուներ: Այս անգամ օգնության ձեռք մեկնեց “Մարգ-Ֆարմացիա” բժշկական պարագաների ներմուծման ընկերությունը` տնօրեն Վահե Վարդանյանի գլխավորությամբ:
Կրթահամալիրի տնօրենը` Աշոտ Ավետիսյանը, հայտնեց իր երախտագիտությունը և հետագա համագործակցության և կրթահամալիրի կողմից իրականացվող բոլոր կիսատ մնացած ծրագրերին մասնակցելու, հնարավորին չափ աջակցելու առաջարկ արեց, որը սիրով ընդունեցին “Եվրասիա” ԲՀԿ անդամները: