ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Եվրասիա» ԲՀԿ-ի և «Գոլոլեան Հիմնադրամ»-ի ներկայացուցիչների այցը Գյումրու տարածաշրջան. 06.04.2014
04.06.2014

2014 թ.-ի ապրիլի 6-ին

«Եվրասիա» ԲՀԿ ներկայացուցիչները «Գոլոլեան Հիմնադրամ»-ի (The Kololian Foundation, Toronto, Canada) ներկայացուցիչների հետ համատեղ` Կամո Մաիլյանի գլխավորությամբ, մեկնեցին Շիրակի տարածաշրջան Գյումրու տնակային ավաններում ու նախկին գործարանային հանրակացարանների կիսախարխուլ շինություններում ապրող ընտանիքներին տեսակցության նպատակով: Ներկայացուցիչները ծանոթացան վագոն-տնակներում ապրող ընտանիքների հետ, որոնք 1988 թ.-ի աղետալի երկրաշարջից հետո, այսօր էլ`25 տարի անց, դեռևս ապրում են վագոն-տնակներում: Վերջիններս ապրում են առանց կոմունալ և չափազանց սուղ պայմաններում: Սոցիալապես ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքների առօրյա հոգսերը փոքր-ինչ թեթևացնելուն է ուղղված մեր այս ձեռնարկը: Բարի կամքի տեր բոլոր մարդկանց և կազմակերպություններին կոչ ենք անում արձագանքել և այդ նպատակով կատարել իրենց նվիրատվությունները` կապնվելով «Եվրասիա» ԲՀԿ ներկայացուցիչների հետ կայքում նշված հեռախոսահամարով:

Այնուհետև ներկայացուցիչները մեկնեցին «Տիրամայր Հայաստանի Պողոսյան Կրթահամալիր» և Քույր Արուսեակ Սաճոնեան Մեծավորուհու ուղեկցությամբ և գլխավորությամբ ճաշեցին կրթահամալիրի սաների հետ: «Եվրասիա» ԲՀԿ ներկայացուցիչներն էլ իրենց հերթին երեխաների համար պատրաստել էին անակնկնալ մի քանի արկղ թխվածքաբլիթների և կոնֆետների տեսքով:

Շրջայցի մասին պատմող լուսանկարներն` առանց մեկնաբանության: