ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Եվրասիա» ԲՀԿ-ի և ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան հերթական համագործակցության արդյունքում իրականացված ծրագրի հանդիսավոր փակման արարողություն
25.11.2022
Նոյեմբերի 25-ին, 2022թ․ տեղի ունեցավ «Եվրասիա» ԲՀԿ-ի և ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան հերթական համագործակցության արդյունքում իրականացված ծրագրի հանդիսավոր փակման արարողությունը։ «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան (Embassy of Poland, Yerevan) աջակցությամբ, «Հայաստանում պրոբացիայի ծառայություն մատուցող հաստատությունների պայմանների բարելավում» ծրագրի շրջանակում իրականացրեց վերանորոգման և վերակառուցման ծրագիր, որը ֆինանսավորվեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակներում։ Ծրագրի ընթացքում վերաբացվեցին Արմավիրի մարզային մարմնի՝ Էջմիածին և Արմավիր քաղաքների տարածքային մարմինները՝ կապիտալ վերանորոգվեցին գրասենյակները և սանհանգույցները։ Ծրագրի փակման արարողությանը ներկա էին «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, կազմակերպության ներկայացուցիչները, ՀՀ -ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար պրն․ Տոմաշ Բույկոն, Պրոբացիայի պետական ծառայության ներկայացուցիչները և այլոք: Ծրագրի նպատակն է ստեղծել բարենպաստ ենթակառուցվածքային պայմաններ Պրոբացիայի պետական ծառայության Արմավիրի մարզային գրասենյակների համար, ապահովել ավելի բարենպաստ միջավայր իրենց պարտականություններն ու գործառույթներն իրականացնելու և դրանով իսկ նպաստել շահառուների վերաինտեգրմանը հասարակությանը: