2020թ․ սեպտեմբերի 7-ին «Եվրասիա» ԲՀԿ-ն, համագործակցելով «Նվեր» հիմնադրամ-ի և «Lovol International Trading Co. LTD» կազմակերպության հետ (Չինաստան), այս անգամ աջակցություն տրամադրեց ՀՀ ք․ Արթիկի թիվ 3 մանկապարտեզին՝ տրամադրելով համավարակի դեմ պայքարի հիգիենայի պարագաներ ու միջոցներ սաների անվտանգության ապահովման համար։
Աջակցությունը ներառում էր․
• 410 հատ բժշկական դիմակ,
•20 հատ ախտահանիչ հեղուկ օճառ,
• 20 հատ ախտահանող միջոց /ալկոգել/,
• 10 հատ սրբիչ,
• 36 հատ սպիտակեցնող և ախտահանող միջոց։
Հիշեցնենք, որ Covid-19-ի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրվանից, «Եվրասիա» ԲՀԿ-ն շարունակում է պարբերաբար կազմակերպել նմանատիպ աջակցության ակցիաններ, որոնք ուղղված են Հանրապետությունում խոցելի խմբերի կարիքների համապատասխան արձագանքմանը։