Հայաստանում կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված արձագանքման գործողությունների շրջանակում ՝ «Եվրասիա» ԲՀԿ-ն շարունակում է աջակցել խոցելի խմբերին։
2020թ․ օգոստոսի 25-ին «Եվրասիա» ԲՀԿ-ն, համագործակցելով «Նվեր» հիմնադրամ-ի, «Գրին Օպշոն» ՍՊԸ-ի և «Lovol International Trading Co. LTD» կազմակերպության հետ (Չինաստան), կազմակերպեց աջակցություն ՀՀ ք․ Գյումրիի «Անի» և «Ծիածան» մանկապարտեզներին՝ տրամադրելով համավարակի դեմ պայքարի հիգիենայի պարագաներ ու միջոցներ՝ թվով 250 սաների անվտանգության ապահովման համար։
Աջակցությունը ներառում էր․
• 1000 հատ բժշկական դիմակ,
• 40 հատ ախտահանիչ հեղուկ օճառ,
• 40 հատ ախտահանող միջոց /ալկոգել/,
• 72 հատ սպիտակեցնող և ախտահանող միջոց։
Հիշեցնենք, որ Covid-19-ի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրվանից, «Եվրասիա» ԲՀԿ-ն շարունակում է պարբերաբար կազմակերպել նմանատիպ աջակցության ակցիաններ, որոնք ուղղված են Հանրապետությունում խոցելի խմբերի կարիքների համապատասխան արձագանքմանը։
«Եվրասիա» ԲՀԿ-ն առողջություն է մաղթում բոլորին։