ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

“Եվրասիա” ԲՀԿ-ն շարունակում է Արագած լեռան լանջի կանաչապատումը. 05.05.2013
30.11.-0001

Մայիսի 5-ին “Եվրասիա” դենդրոլոգիական պարկում` (գ.Արագած), տեղի ունեցավ էկոլոգիական դեպարտամենտի հերթական ակցիան` Արագած լեռան լանջի կանաչապատումը:

Ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցներն էին “Եվրասիա” Բարեգործական Հասարակական Կազմակերպության ակտիվիստները, ովքեր պարկի տարածքում տնկեցին նոր տնկիներ (50). տնկիներն այս անգամ տրամադրել էին Հայաստանի Լոռու մարզի Գուգարքի անտառային տնտեսությունը:

Նշենք, որ դենդրոլոգիական այգին հիմնադրվել է Արագած գյուղում 2003 թ.-ին “Եվրասիա” ԲՀԿ նախագահ, Հայաստանում ՀԱՊԿ Ինստիտուտի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու, էկոլոգիական անվտանգության հարցերի մասնագետ Ն.Ս. Թորոսյանի կողմից:

Դենդրոլոգիական այգու բացման օրվանից ի վեր կազմակերպվում են ընթացիկ աշխատանքներ` հօգուտ այգու ընդարձակման և նոր տնկիներով հագեցման: Մոտ ապագայում ստեղծվելու են անվանական ծառուղիներ:

Իր գործունեության ողջ ընթացքում դենդրոլոգիական այգու ծրագրի իրականացմանը աջակցել են կամավորներ, շատ այլ հասարակական կազմակերպություններ, Հայաստանի պետական մարմիններ: Արագած լեռան լանջի կանաչապատման ծրագիրը շարունակելու համար հրավիրում ենք բոլոր կամավորներին: