2019թ. Հունիսի 11-ին «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը Ապարան քաղաքում իրականացրեց սոցիալական ծրագիր ՝ քաղաքի տասնյակ անապահով ու կարիքավոր ընտանիքներին տրամադրելով պարենային աջակցություն։
Ապարանի թեմը, տրամադրելով քաղաքի ամենախոցելի ընտանիքների ցանկը, ընտրեց մինչև 30 կարիքավոր ընտանիք, որոնց տրամադրվեցին առաջին անհրաժեշտության սննդատեսակներից բաղկացած ծանրոցներ։
Նշենք, որ կազմակերպության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների համար իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրում՝ ամեն անգամ ընդգրկելով նորանոր գյուղական և քաղաքային համայնքներ։