ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ:
24.12.2024

ՀՀ-ում տեղական ինքնակառավարման շուրջ 30-ամյա պատմության ընթացքում քաղաքացիների ուղիղ մասնակցությունը կատարվում է ոչ լիարժեք:

Այս խնդիրն առավել արտահայտված է գյուղական համայնքներում, որտեղ քաղաքացիները հիմնականում պատրաստ չեն կամ ցանկություն չունեն ակտիվորեն ներգրավվելու համայնքային գործերին:

Խնդրի զգալի նպաստող գործոն է տեղական իշխանությունների, հատկապես վարչական ղեկավարների՝ համայնքային որոշումների կայացման գործընթացում հիմնական դերակատարներին չներգրավելու փաստը։

«Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարական գործընթացները և խթանել բնակիչների ներգրավվածությունը գյուղական համայնքներում՝ բարձրացնելով Լոռու և Տավուշի մարզերի վարչական ղեկավարների կարողությունները: Ծրագիրը հիմնվելու է Վիշեգրադի գործընկեր երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի և Սլովակիայի մասնակցային կառավարման լավագույն փորձի և գիտելիքների վրա:

Կազմակերպված աշխատաժողովի ընթացքում, որը կանցկացվի Վիշեգրադի երկրներից  հրավիրված փորձառու մասնագետների կողմից՝ ընտրված շրջանների վարչական ղեկավարները կստանան հիմնարար գիտելիքներ մասնակցային կառավարման  և դրա տեղական արդյունավետ կիրառման վերաբերյալ։

Աշխատաժողովը կկենտրոնանա մասնակցային կառավարման  գործնական կիրառությունների և իրական օրինակների վրա՝ տեղական իշխանություններին ապահովելով այն գործիքներով, որոնք անհրաժեշտ են քաղաքացիների ավելի լայն ներգրավվածությունը խթանելու և համայնքային մասնակցությունը ուժեղացնելու համար։

Ծրագիրն իրականացվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագիրը  ֆինանսավորվում է՝ 

ՎԻՇԵԳՐԱԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 

Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Ծրագիրը ղեկավարվում է՝

ԵՎՐԱՍԻԱ ԲՀԿ 

Ծրագրի շրջանակում համագործակցում ենք՝ 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԹԻՆՔ ՏԱՆԿ

ՆՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

 

Մեկնարկային հանդիպում «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի շրջանակում

Մարտի 4 -ին, 2025թ. «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ մեկնարկային հանդիպումը:  Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում կայանալիք եռօրյա աշխատաժողովի հետ կապված մի շարք հարցեր: Տեղի ունեցավ բաց քննարկում, ինչպես նաև հետագա գործողությունների պլանավորում:  

Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարական գործընթացները և խթանել բնակիչների ներգրավվածությունը գյուղական համայնքներում՝ բարձրացնելով Լոռու և Տավուշի մարզերի վարչական ղեկավարների կարողությունները: Ծրագիրը հիմնվելու է Վիշեգրադի գործընկեր երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի և Սլովակիայի մասնակցային կառավարման լավագույն փորձի և գիտելիքների վրա:

Կազմակերպված աշխատաժողովի ընթացքում, որը կանցկացվի Վիշեգրադի երկրներից  հրավիրված փորձառու մասնագետների կողմից՝ ընտրված շրջանների վարչական ղեկավարները կստանան հիմնարար գիտելիքներ մասնակցային կառավարման  և դրա տեղական արդյունավետ կիրառման վերաբերյալ։

Ծրագիրը  ֆինանսավորվում  և իրականացվում է՝  Վիշեգրադի միջազային հիմնադրամի և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում համագործակցում ենք  Ռազմավարական վերլուծության Թինք Տանկ, Նոր Եվրոպայի ինստիտուտ, Քաղաքականության և Հասարակության ինստիտուտի հետ:

Անցկացվեց «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի մասնակիցների ընտրության վերջնական փուլը (Տավուշի մարզ)

 

5.04.2025 թ. «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի շրջանակում, նախապես ներկայացված մասնակցության հայտերի հիման վրա, անցկացվեց ՀՀ Տավուշի մարզի վարչական ղեկավարների ընտրության վերջնական փուլը:

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ խաշորացված համայնքներից մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 30 վարչական ղեկավարներ:

Մասնակիցների ընտրությունը անցկացրին ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետը՝ Աղաբեկ Գալստյանը և «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը:

Հիշեցնենք, որ «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարական գործընթացները և խթանել բնակիչների ներգրավվածությունը գյուղական համայնքներում՝ բարձրացնելով Լոռու և Տավուշի մարզերի վարչական ղեկավարների կարողությունները: Ծրագիրը հիմնվելու է Վիշեգրադի գործընկեր երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի և Սլովակիայի մասնակցային կառավարման լավագույն փորձի և գիտելիքների վրա:

Ծրագիրն իրականացվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Անցկացվեց «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի մասնակիցների ընտրության վերջնական փուլը (Լոռու մարզ)

   

«Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի շրջանակում, նախապես ներկայացված մասնակցության հայտերի հիման վրա, անցկացվեց ՀՀ Լոռու մարզի վարչական ղեկավարների ընտրության վերջնական փուլը:

ՀՀ Լոռու մարզից մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 60 վարչական ղեկավարներ:

Մասնակիցների ընտրությունը անցկացրին ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետը՝ Մհեր Խեչումյանը և «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը:

Հիշեցնենք, որ «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարական գործընթացները և խթանել բնակիչների ներգրավվածությունը գյուղական համայնքներում՝ բարձրացնելով Լոռու և Տավուշի մարզերի վարչական ղեկավարների կարողությունները: Ծրագիրը հիմնվելու է Վիշեգրադի գործընկեր երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի և Սլովակիայի մասնակցային կառավարման լավագույն փորձի և գիտելիքների վրա:

Ծրագիրն իրականացվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Մայիսի 12-14-ը, 2025թ. տեղի ունեցավ «Եվրասիա» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայնքներում՝ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի հանդիսավոր մեկնարկը

 

Մայիսի 12-14-ը, 2025թ. տեղի ունեցավ «Եվրասիա» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված՝ «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայնքներում՝ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի հանդիսավոր մեկնարկը:

Ծրագիրը նպատակն է նպաստել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի վարչական ղեկավարների կարողությունների զարգացմանը մասնակցային կառավարման մոդելի կիրառմամբ՝ ամրապնդելով ժողովրդավարական գործընթացները ընտրված բնակավայրերում:

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում Լեհաստանից, Չեխիայից և Սլովակիայից հրավիրված առաջատար փորձագետները կիսվեցին իրենց երկրների լավագույն փորձով, ներկայացնելով համագործակցության նոր հնարավորություններ և գործնական լուծումներ, որոնք կարող են կիրառվել հայկական գյուղական համայնքներում։

Ծրագիրը գործնական հմտություններ և գործիքակազմ տրամադրեց Լոռու և Տավուշի մարզերի վարչական ղեկավարներին՝ իրենց համայնքներում ավելի արդյունավետ ներգրավվածություն ապահովելու համար։

Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Լեհաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Մարչին Ռոժիցկին, «Եվրասիա» կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, «Եվրասիա» կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը, Ալեքսի Բորովկան (The Institute of New Europe, Լեհաստան), Շառկա Շոուպը (Institute for Politics and Society, Չեխիա), Ջան Ցինգելը (Strategic Analysis Think Tank, Սլովակիա), ՀՀ Լոռու և Տավուշի մարզպետարանների տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետեր՝ Աղաբեկ Գալստյանը և Մհեր Խեչումյանը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ միտված տեղական նշանակության կարևոր որոշումների կայացման գործընթացում բնակիչների ներգրավվածության խթանմանը։