ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Ղ–ՏԵԼԵԿՈՄ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՊԱՐԳևԱՏՐՎԵՑ «ՈՍԿԵ ԱՐԱԳԱԾ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ. 24.12.2015
25.12.2015

Ինչպես նշվում է «Եվրասիա» Բարեգործական Հասարակական Կազմակերպության կայքում` 2015թ.-ի հունվար ամսից կազմակերպությունը սկսել է պարգևատրել «Ոսկե Արագած» հուշամեդալով բոլոր այն կազմակերպություններին, բարերարներին, գործարարներին, բնապահպաններին, գյուտարարներին և անհատ անձանց, ովքեր զգալի ներդրում ունեն հասարակական, սոցիալական, բնության և կենդանիների պաշտպանության, գիտության ոլորտներում: Կազմակերպությունը նաև պարգևատրում է բոլոր այն բարերաներին, ովքեր  ներդրում են կատարում մասնավորապես  ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքում:

Այսպիով, 2015 թ.-ի դեկտեմբերի  24-ին «Ղ–ՏԵԼԵԿՈՄ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար լիբանանահայ բարեգործ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ «Եվրասիա» ԲՀԿ նախագահ Նվեր Թորոսյանի կողմից  պարգևատրվեց «Ոսկե Արագած» հուշամեդալով` կատարած բազմաթիվ բարեգործական աշխատանքների համար:

Ինչպես հանտնի է, «Ղ–ՏԵԼԵԿՈՄ» ՓԲԸ ղեկավարը 2015 թվականին տարաբնույթ բարեգործություններ է կատարել վերոնշյյալ բոլոր ոլորտներում. այդ թվում` բնակարանաշինություն, կենդանիների պաշտպանություն, բարեգործական ակցիաներ` «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում և այլն …