ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Գիտաժողով «Վարչական շրջանի շրջակա միջավայրի թափոնների գնահատում, վնասազերծում և վերամշակում » խորագրով
21.10.2019

2019թ.-ի հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցավ «Վարչական շրջանի շրջակա միջավայրի թափոնների գնահատում, վնասազերծում և վերամշակում» խորագրով ամենամյա էկոլոգիական գիտաժողովը:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, «Եվրասիա» բարեգործական հասարարակական կազմակերպությունը, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանյան ներկայացուցչությունը։
Գիտաժողովը հիմնվում է նյութերի տոքսիկոլոգիայի խնդիրների սանկցիայի կիրառման գործնական միջոցառումների ու էկոհամակարգերից դրանց հեռացման ուղիներ գտնելու վրա:
Գիտաժողովի ընթացքում քննարկված թեմաները օգտակար կլինեն ինչպես ՀՀ բարձրագույն կրթական համալիրում սովորող ապագա քիմիկոսների, էներգետիկների, ճարտարագետ-բնապահպանների և այլ մասնագետների, այնպես էլ այդ որորտներում աշխատողների համար:
Ավելացնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն 2011 թվականից սկսած հանդես է գալիս որպես էկոլոգիական միջազգային կոնֆերանսների կազմակերպիչ և նախաձեռնող։