ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Green Lab 2 | Օր 1՝ «Green Labs for Lori – Կանաչ տնտեսություն և արհեստական բանականություն LEADER համայնքների համար Հայաստանում» ծրագրի շրջանակում
24.09.2026

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Green Labs for Lori – Կանաչ տնտեսություն և արհեստական բանականություն Հայաստանի LEADER համայնքների համար» ծրագրի շրջանակում Green Lab 2-ի առաջին օրը հաջողությամբ անցկացվեց Concept Hotel by COAF-ում։

Առաջին օրվա ընթացքում Թումանյան և Փամբակ համայնքների մասնակիցները համախմբվեցին՝ ծանոթանալու կանաչ տնտեսական զարգացման նոր մոտեցումներին, համայնքի կողմից նախաձեռնվող գաղափարներին և նորարարական գործիքներին, որոնք կարող են նպաստել իրենց համայնքների կայուն զարգացմանը։

Դասընթացի կարևոր ուղղություններից էր նաև արհեստական բանականության (AI) գործնական կիրառումը։ Մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ և գործիքներ, որոնք կարող են օգնել նրանց բացահայտել նոր հնարավորություններ, զարգացնել գաղափարներ և առավել արդյունավետ աշխատել համայնքային ապագա ծրագրերի վրա։

Նախաձեռնությունն իրականացվում է New Europe Foundation-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Polish-American Freedom Foundation-ի կողմից՝ RITA – Regional Transformation ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Education for Democracy Foundation-ի կողմից։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, գործընկերներին և դասընթացավարներին՝ Green Lab 2-ի առաջին օրը հետաքրքիր, ակտիվ և արդյունավետ դարձնելու համար։