ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Green Lab 2 | Օր 2՝ «Green Labs for Lori – Կանաչ տնտեսություն և արհեստական բանականություն LEADER համայնքների համար Հայաստանում» ծրագրի շրջանակում
24.09.2026

Green Lab 2-ի դասընթացի երկրորդ օրն անցկացվեց Թուֆենկյան Ավան Ձորագեր հյուրանոցում

Դասընթացը համախմբեց Թումանյան և Փամբակ համայնքների մասնակիցներին՝ հնարավորություն ընձեռելով ընդլայնելու իրենց գիտելիքները, փոխանակելու փորձը և ծանոթանալու գործնական գործիքների, որոնք կարող են աջակցել նրանց աշխատանքին և համայնքային ապագա նախաձեռնություններին։

Դասընթացի կարևոր ուղղություններից էր արհեստական բանականության (AI) գործնական կիրառումը։ Մասնակիցները ծանոթացան արհեստական բանականության տարբեր գործիքների և դրանց հնարավորություններին՝ գաղափարների զարգացման, աշխատանքային գործընթացների բարելավման, նոր հնարավորությունների բացահայտման, ինչպես նաև ծրագրերի և դրամաշնորհային հայտերի ամրապնդման նպատակով։

Դասընթացը նաև կարևոր հարթակ հանդիսացավ փորձի փոխանակման և տեղական առաջնորդների ու համայնքի ակտիվ անդամների միջև նոր կապերի ձևավորման համար։

Տասնմեկամսյա նախաձեռնությունն իրականացվում է New Europe Foundation-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Polish-American Freedom Foundation-ի կողմից՝ RITA – Regional Transformation Program ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Education for Democracy Foundation-ի կողմից։