«Հայաստանում տեղական ինտենսիվ թերապիայի հաստատություններում առողջապահական ծառայությունների որակի բարելավում» ծրագրի շրջանակում «Եվրասիա» ԲՀԿ-ն, համագործակցելով Լեհաստանի դեսպանատան հետ, շարունակում է անվասայլակների տրամադրումը ծանր վիրավորներին։
Այս անգամ անվասայլակներն տրամադրվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնին, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտին», ինչպես նաև Ապարանի բժշկական կենտրոնին։
Անվասայլակները հիվանդանոցներին հանձնելու արարողությանը մասնակցեցին ծրագրի կազմակերպիչները և բժշկական հաստատությունների ղեկավարությունը:
Նշենք, որ «Հայաստանում տեղական ինտենսիվ թերապիայի հաստատություններում առողջապահական ծառայությունների որակի բարելավում» ծրագիրը նպատակ ունի տրամադրել բազմաթիվ ժամանակակից անվասայլակներ, որոնք հարմարեցված են հաշմանդամների կարիքներին, ովքեր ստացել են կենտրոնական և ծայրամասային նյարդային և լոկոմոտիվային համակարգի լուրջ վնասվածքներ: