13.05.2015թ-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի Խաչքարերի պուրակում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Սուրեն Մամիկոնի Թորոսյանի հիշատակին նվիրված հուշարձան- խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը:
Մեծ բազմություն էր հավաքել՝պատերազմի վետերանները, համայնքի բնակիչները, ՀԱՊԿ Երևանյան ինստիտուտը, ի դեմս տնօրեն Ն.Ս. Թորոսյանի, Հայաստանի Կազակների Միությունը, Արագածոտնի մարզի մարզպետ Ս.Սահակյանը, Արագած համայնքի ղեկավար Հ.Հովհաննիսյանը, ԽՍՀՄ հերոս, գեներալ-լեյտենանտ Յ.Վ. Բաբանսկին, ում նախաձեռնությամբ էլ կառուցվել է հուշարձան – խաչքարը, Մ.Ս. Հովհաննիսյանը՝ գեներալ-լեյտենանտ, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչութան առաջին հրամանատար, և այլ պատվավոր հյուրեր:
Հուշարձան–Խաչքարի բացման արարողությունը անցկացվեց մեծ շուքով, ամենուրեք տիրում էր տոնական տրամադրություն: Ծաղիներ դրվեցին ինչպես նորակառույց հուշարձան-խաչքարի, այնպես էլ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:
Համայնքի մշակույթի տանը կազմակերպվել էր մայիսյան եռատոնին նվիրված մեծ համերգ “Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել” խորագրով: Իրենց ելույթներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության Դաշնային Անվտանգության Ծառայության Սահմանային Վարչության նվագախումբը, Չարենցավանի արվեստի կենտրոնի սաները, մարզի երգիչ-երգչուհիները, Արագած համայնքի “Աշուղ Աշխույժի” անվան արվեստի դպրոցի սաները:
Միջոցառման ընթացքում հնչեցին բազում շնորհավորանքներ և երախտիքի խոսքեր: “Եվրասիա” ԲՀԿ-իկողմից “Ոսկե Արագած” հուշամեդալներով, շքանշաններով ու պատվոգրերով պարգևատրվեցին համայնքի բնակիչները, զինվորականները, ինչպես նաև հյուրերը:
Միջոցառման ավարտին Ռուսաստանի սահմանապահ զորքերը բոլորին հրավիրեցին “դաշտային ճաշարան”, որտեղ հավաքվածները մի քանի րոպեով իրենց զգացին զինվոր ու հայրենիքի պաշտպան: