«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից մշակված «Երևանի տեղական բուժհաստատությունների առողջապահական ծառայությունների որակի բարելավումը» դրամաշնորհային ծրագիրը արժանացել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան հավանությանը։
Այսօր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան գրասենյակում տեղի ունեցավ դրամաշնորհային ծրագրի ստորագրման արարողությունը։
Ծրագրի շրջանակում ընտրված բժշկական հաստատությանը կտրամադրվի շարժական թվային բժշկական ռենտգեն սարքավորում ( Portable digital medical X-ray machine)։
Վերջին իրադարձություններով պայմանավորված (COVID-19 համավարակ և պատերազմ) ՀՀ բուժհաստատություններում շարժական թվային բժշկական ռենտգեն սարքավորումների սուր անհրաժեշտություն է առաջացել, որը, ի տարբերություն ստացիոնար ռենտգեն սարքավորումների, հնարավոր է հեշտությամբ տեղաշարժել բուժհաստատության հիվանդասենյակներով՝ ապահովելով ավելի արագ և ճշգրիտ ախտորոշում հաստատության այն հիվանդների համար, որոնք ունեն շարժողունակության հետ կապված խնդիրներ և գտվում են ծանր վիճակում։