Հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցներին ներկայացվեց ծրագրի նպատակը, ակընկալվող արդյունքները, և թեկնածուների ընտրության համար մասնակիցներից յուրաքանչյուրի հետ անցկացվեց անհատական հարցազրույց: Ծրագրի մասնակիցների հավաքագրման հարցում օժանդակություն են տրամադրել Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնը և Վանաձորի համայնքապետարանը:
Հիշեցնենք, որ «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը հուլիս ամսից Վանաձոր քաղաքում կիրականացնի 15 հաշմանդամություն ունեցող , աշխատանք փնտրող կանանց մասնագիտական կար ու ձևի ուսուցման դասընթացներ: Ծրագիրին ֆինանսական աջակցություն է տրամադրել ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը: