ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Հուլիսի 8-ին, «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում տեղի ունեցավ կոնֆերանս «ԵՄ-Հայաստան միգրացիայի համագործակցություն. Վերադարձ և վերաինտեգրացիա» թեմայով
09.07.2019

Հուլիսի 8-ին, «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում տեղի ունեցավ կոնֆերանս «ԵՄ-Հայաստան միգրացիայի համագործակցություն. Վերադարձ և վերաինտեգրացիա» թեմայով։
Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցավ Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնեն։ Ինչպես նաև ելույթներով հանդես եկան Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, Վերադարձ և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը, Դատական բարեփոխումների փորձագետ Դավիթ Խաչատրյանը։
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են հավասարություն, կանանց իրավունքներ, համագործակցություն, կրթություն, միգրացիա և այլն։
Հանդիպմանը ներկա էին «Եվրասիա» ԲՀԿ փոխնախագահ Լյուսի Առաքելյանը և աշխատակիցները։