ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Հայաստանում տեղական ինտենսիվ թերապիայի հաստատություններում առողջապահական ծառայությունների որակի բարելավում» ծրագիր
26.11.2020

Հայաստանում հանրային առողջապահության ոլորտում կարևորագույն խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով, «Եվրասիա» ԲՀԿ-ն, համագործակցելով Երևանում Լեհաստանի դեսպանության հետ, իրականացրել է ռազմական գործողությունների արդյունքում ծանր վիրավորներին մարդասիրական օգնության նախագիծ։

«Հայաստանում տեղական ինտենսիվ թերապիայի հաստատություններում առողջապահական ծառայությունների որակի բարելավում» ծրագիրը նպատակ ունի տրամադրել բազմաթիվ ժամանակակից անվասայլակներ, որոնք հարմարեցված են հաշմանդամների կարիքներին, ովքեր ստացել են կենտրոնական և ծայրամասային նյարդային և լոկոմոտիվային համակարգի լուրջ վնասվածքներ:

Անվասայլակների մի մասը տրվել է Էրեբունի բժշկական կենտրոնին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին, որոնք այս դժվարին պահին իր ամբողջ ուժերի ներածին չափով օգնում է մեր զինվորներին հաղթահարել իրենց առողջական խնդիրները և փոքր-ինչ թեթևացնելու նրանցից յուրաքանչյուրի վերականգնման գործընթացը:

Անվասայլակները հիվանդանոցներին հանձնելու արարողությանը մասնակցեցին Լեհաստանի դեսպան պրն․ Պավել Չեպլակը և դեսպանատան ներկայացուցիչներ Կշիշտով Բարչակը և Նաիրա Հարությունյանը, «Եվրասիա» ԲՀԿ աշխատակիցները և բժշկական հաստատությունների ղեկավարությունը , ի դեմս տնօրեններ՝ Միքայել Մանուկյանի և Վահան Գևորգյանի:

Այս աջակությունը նվազագույնն է , որ մենք կարող ենք անել ծանր վիրավորների համար։