ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Ինչպե՞ս է ծնվում գիրք» նախագծի իրականացում ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի դպրոցականների համար. 19.06.2015
22.06.2015

 «Եվրասիա» ԲՀԿ հովանավորությամբ` ի դեմս  «Եվրասիա» ԲՀԿ նախագահ Ն. Թորոսյանի, ինչպես նաև  Արագածի համայնքապետարանի ու ՀԱՊԿ Ինստիտուտի ակտիվ կազմակերպչական աշխատանքների շնորհիվ «Ինչպե՞ս է ծնվում գիրք»  ծրագրի շրջանակներում  2015թ.-ի հունիսի 19-ին կազմակերպվեց ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի  Դերենիկ Դեմիրճյանի անվան N 1 և N 2 դպրոցների  30 սաների այցը «ՓՐԻՆԹԻՆՖՈ»  հայ- գերմանական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ (տպարան):

  Էքսկուրսիայի ընթացքում փորձառու աշխատակիցը դպրոցականներին մանրամասնորեն ծանոթացրեց   գրքի ստեղծման բոլոր փուլերին, ինչպես նաև գունավոր, լազերային, օֆսեթ տպագրությանը  ժամանակակից էլեկտրոնային տեխնիկայի կիրառմամբ: Դպրոցականները իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը ստացան ինչպես տպարանն ու սարքավորումները  ներկայացնող աշխատակցից, այնպես էլ իրենց հարցերն անմիջական կերպով ուղղեցին տպարանի աշխատակիցներին հենց  գրքի, նոթատետրերի  ստեղծման գործընթացի ժամանակ:

      Ընդմիջումը երեխաներն անցկացրերցին  «Գրանդ Քենդի» պոնչիկանոցում, որից հետո բարձրացան «Մատենադարան»  և փորձառու գիդի օգնությամբ  ծանոթացան հայոց հին ձեռագրերին, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտի աշխատանքին:

       Էքսկուրսիան ավարտվեց ֆոտոշարքով` Մ. Մաշտոցի անվան «Մատենադարան» -ի բակում  հին ձեռագրերի շնչի ներքո: