ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Իրականացվեց «Կանաչ պատ» պիլոտային ծրագիրը
21.05.2021

«Եվրասիա» ԲՀԿ-ն, ԳԱԱ Էկոլոգանոսսֆերային հետազոտությունների կենտրոնը և Երևանի քաղաքապետարանը համատեղ իրականացրել են Երևան քաղաքի համար «Կանաչ պատ» ստեղծելու պիլոտային ծրագիրը՝ Երևանի թիվ 143 մանկապարտեզի տարածքում։

Ծրագրի նպատակն է ստեղծել նախադպրոցական հաստատությունների տարածքը փոշուց և մեքենաների արտանետումներից պաշտպանող «կանաչ պատ»։

Ծրագրի շրջանակում «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը կատարել է շինարարական աշխատանքներ՝ պարիսպի հիմնովին վերանորոգում և բարձրացում, ինչպես նաև հատկացրել տնկանյութեր։

Նշենք, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ՝ ընդգրկելով հանրապետական մի շարք դպրոցներ։

Հ․Գ․ Քաղաքային միջավայրի բարելավումը, մաքուր տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների կիրառումը դարձել է քաղաքային աղտոտվածության նվազեցման և շրջակա միջավայրի բարելավման հիմնական հրամայականներից: Մաքուր տեխնոլոգիաների կիրառման ձևերից մեկն էլ Կանաչ պատերի ստեղծումը: Քաղաքների էկոլոգիական վիճակի բարելավման այս մեթոդը լայնորեն կիրառվում է աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում: