ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Մեկնարկել է «Պահպանեˊնք բնությունը և այն կպահպանի մեզ» բնապահպանական ծրագիրը
12.03.2020

2020թ. մարտի 12-ին վերսկսվեցին «Պահպանենք բնությունը և այն կպահպանի մեզ» խորագիրը կրող բնապահպանական-ուսուցողական ծրագրի դասերը` այս անգամ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանում։
Ծրագրի մեթոդաբանությունը և թեմաները մշակվել և ընտրվել էին «Եվրասիա» ԲՀԿ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների համատեղ համագործակցության արդյունքում, որի ընթացքում ընտրվել են այնպիսի թեմաներ, որոնք անմիջականորեն առնչվում են արդի բնապահպանական հիմնախնդիրների հետ։ Ծրագիրը ճանաչողական, ուսուցողական բնույթի է, անցկացվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցում՝ 2020 թ․ մարտի 12-ից մինչև մայիսի 10-ն՝ որպես լրացուցիչ կրթության դասաժամ։
Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցականների մոտ ՀՀ բնապահպանական կրթության և դաստիարակության դերի և նշանակության բարձրացումը, ինչպես նաև էկոլոգիական մշակույթի զարգացման ու էկոլոգիական արժեքների ձևավորման խթանումը։
Ծրագիրը ներառում է այն գիտելիքները, կարողությունները, հմտությունները և արժեքային կողմնորոշումները, որոնք անհրաժեշտ են աշակերտների մոտ համակարգված բնապահպանական աշխարհայացքի ձևավորման սկիզբը դնելու համար։