ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Նոր կարգավորումներ՝ արևային և հողմային կայանների համար
24.10.2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման նպատակով նոր լիցենզիաների տրամադրման, նոր սահմանաչափերի ամրագրման և սակագնային քաղաքականության իրականացման հիմնական կարգավորումների սահմանման մասին հարցերը:

Հանձնաժողովն ընդունել է համապատասխան որոշումներ, համաձայն որոնց նախատեսվում է մինչև 5 ՄՎտ հզորությամբ հիշյալ էլեկտրակայանների կառուցման և շահագործման նպատակով տրամադրել համապատասխան լիցենզիաներ, ընդ որում՝ արևային էլեկտրակայանների մասով, մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, գումարային 100 ՄՎտ հզորության շրջանակում, իսկ հողմային էլեկտրակայանների մասով՝ առանց գումարային հզորության սահմանափակման։ Հստակեցվել են նաև սակագնային քաղաքականության կարգավորումները՝ ամրագրելով, որ նշված էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները կսահմանվեն բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սակագնին (գործողը՝ 23,864 դրամ/կՎտժ ՝ առանց ԱԱՀ-ի) հավասար, պայմանով, որ սակագնի առաջին որոշումը ընդունվում է մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը (ներառյալ), իսկ սակագնի առաջին որոշումը 2021թ. հունվարի 1-ից հետո ընդունվելու դեպքում՝ սակագները կսահմանվեն, 2020թ. հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված, սակագնային կարգավորմանը համաձայն։

Այս մասին հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: