Նոր ծրագրերի պայմանագրերի ստորագրում՝ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանի առանձնատանը

2023 թվականի հունիսի 16-ին PolishAid-ի շրջանակներում Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանի առանձնատանը տեղի ունեցավ նոր ծրագրերի պայմանագրերի ստորագրում, որոնք այս տարի կիրականացվեն Հայաստանում։
1) Հայկական Կարիտասի հետ համագործակցության շրջանակներում կիրականացվեն հետևյալ նախագծերը.
- Տեղում` թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների համար կստեղծվեն ավելի լավ սանիտարական պայմաններ;
- Ազատանի, Ղազանչիի և Սիզավեթի երիտասարդական կենտրոններում` կբարելավվեն կրթական և մշակութային պայմանները։
2) «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության հետ միասին իրականացվելու են հետևյալ նախագծերը.
- Բաղրամյանում և Հովտաշենում` կբարելավվեն հանրակրթական դպրոցների պայմանները;
- Արարատի մարզում` կբարելավվեն Պրոբացիայի ծառայության օբյեկտների պայմանները (III փուլ):
3) ISSD Innovative Solutions for Sustainable Development of Communities-ի հետ միասին կշարունակենք Արմավիրի մարզում թափոնների կոմպոստացման ծրագիրը: