ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Սեպտեմբերի 1-ին , Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում, մեկնարկեց «Հաշմանդամությունը որպես մարտահրավեր Շիրակի մարզում: Հաշմանդամություն ունեցող կանանց զինումը գիտելիքով ու հմտություններով» ծրագիրը
03.09.2020

Սեպտեմբերի 1-ին , Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում, մեկնարկեց «Հաշմանդամությունը որպես մարտահրավեր Շիրակի մարզում: Հաշմանդամություն ունեցող կանանց զինումը գիտելիքով ու հմտություններով» ծրագիրը, որը կյանքի է կոչվել «Եվրասիա» ԲՀԿ- ի և Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության համագործակցության արդյունքում։

Ծրագրի շրջանակում կիրականացվի ՀՀ Գյումրի քաղաքից հաշմանդամություն ունեցող 12 կանանց համար 3 ամսյա կար ու ձևի դասընթաների անցկացում, որի նպատակը կլինի պաշտպանել հաշմանդամություն ունեցող կանանց աշխատելու իրավունքը, դյուրացնել նրանց մուտքն աշխատաշուկա, ընդգրկել սոցիալական ոլորտ որպես աշխատանքային ռեսուրս և այսպիսով բարելավել նրանց կենսամակարդակը:

Ծրագրի շրջանակում մասնակիցները ձեռք կբերեն ոչ միայն կար ու ձևի վերաբերյալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, իրենց իրավունքների մասին թրեյնինգ և սեփական գործը սկսելու համար օրենդրական կարգավորումների մասին տեղեկատվություն, այլև՝ հետագայում սեփական գործունեություն ծավալելու համար համապատասխան սարքավորումներ ու պարագաներ։