Մարտի 7-ին, ժամը 10:00-ին, Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի ունեցավ Ազատանում առաջին արևային ֆոտովոլտային կայանի բացման հանդիսավոր արարողությունը։
Արևային կայանը կառուցվել է «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։
Կայանի կառուցման աշխատանքները սկսվել են 2018 թվականի, հուլիս ամսից։
Արևային ֆոտովոլտային կայանը կարտադրի 100 հազար կՎտ ժամ էլեկտրաէներգիա ու կայանի աշխատանքի շնորհիվ կկրճատվի տարեկան ավելի քան 30,000 կգ ածխաթթու գազի արտանետում շրջակա միջավայր՝ բարելավելով ինչպես տեղանքի ու հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը, այնպես էլ՝ Ազատան համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական դրությունը։
Արարարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը, Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության 21 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացումն խթանող մի շարք ծրագրեր ու նախագծեր։