ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման համար» ծրագրի մեկնարկ
21.04.2023
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Solidarity Fund PL-ի ներկայացուցիչ Աննա Ռադեցկան, «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։ Ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Ձորագյուղ, Քարինջ, Չկալով, Վահագնի, Դեբետ և Դսեղ բնակավայրերի ՏԻՄ անդամները և բիզնես ոլորտի ներկայացուցիչները «Արդյունավետ հաղորդակցության սկզբունքները․ տեղական համագործակցության առավելությունները և տեղական տնտեսական զարգացում» թրեյնինգի ընթացքում ձեռք բերեցին հաղորդակցության սկզբունքների, հաջող հաղորդակցության կանոնների, կոնֆլիկտային/ճգնաժամային իրավիճակներում կողմնորոշվելու, ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու ուղիների մասին տեսական, ինչպես նաև գործնական գիտելիքներ։ Թրեյնինգը անցկացրեց Մոլդովայից հրավիրված մասնագետը՝ Աննա Չերնևան, Մոլդովայի Հանրապետության «ԼԻԴԵՐ» ազգային ցանցի գործադիր տնօրենը։ Առաջին թրեյնինգի նպատակն էր մասնակիցների մոտ խթանել արդյունավետ հաղորդակցության հմտությունները, հնարավորություն տալ հեշտորեն ինտեգրվել միջավայրին։ Նշենք, որ թրեյնինգները շարունակական բնույթ են կրելու, որից հետո յուրաքանչյուր բիզնես ոլորտի ներկայացուցիչ ներկայացնելու է իր բիզնեսի զարգացման բիզնես նախագիծը։ Լավագույն երեք բիզնես նախագծերը ֆինանսավորվելու են «Եվրասիա» ԲՀԿ-ի կողմից։ Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացնում է «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ լեհական Solidarity Fund-ի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակում։