«Եվրասիա» ԲՀԿ-ն երկրի մի շարք խնդիրներից կարևորում է հատկապես էկոլոգիական խնդիրներն ու երկրի կանաչապատման հարցը: Այդ է պատճատը, որ կազմակերպությունն իր գործունեության 20 տարիների ընթացքում բազմիցս իրականացրել է ծառատնկման տարբեր աշխատանքներ:
Այս անգամ Նոյեմբերի 4-ին «Եվրասիա» ԲՀԿ նախաձեռնությամբ Արագած լեռան ստորոտին և 2003թ․-ին կազմակերպության կողմից հիմնված «Եվրասիա» դենդրոլոգիական այգում տեղի ունեցավ լայնամասշտաբ ծառատունկ:
«Դենդրոլոգիական» այգին ու Արագած լեռան ստորոտն համալրվեցին նոր ծառերով, թփերով ու եղևնիներով: Կազմակերպության կողմից հայտարարված աշնանային ծառատունկի ժամանակ ընդհանուր առմամբ տնկվեց շուրջ 600 ծառ, 100-ից ավելի թուփ և 20-ից ավելի եղևնիներ: Նոր ծառերն ու թփերը համապատասխանում են տեղանքի բնակլիմայական պայմաններին և ունեն բարձր կպչողականություն:
Կազմակերպությունը բազմիցս իրականացրել է կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր՝ Հայաստանի մի շարք անտառազուրկ գոտիներում։ Հիմնադրման տարիներից կազմակերպությունը աշխատանքներ է իրականացրել անապատացման դեմ պայքարում՝ տնկվել և վերականգվել են հազարավոր ծառեր: