2013 թ.-ի նոյեմբերի 16-ին “Երիտասարդ համալսարականների միություն”-ը ի դեմս Գևորգ Մելքոնյանիկազմակերպել էր ծառատունկ Եռաբլուրում: Ծառատունկին միացել էին “Եվրասիա” ԲՀԿ աշխատակիցները, որոնք էլ իրենց հերթին տնկեցին ծառեր կազմակերպության անունից: Ծառատունկն անցավ աշխույժ և ընկերական մթնոլորտում: Մասնակիցները պայմանավորվեցին, որ նմանատիպ միջոցառումները պարբերական բնույթ են կրելու: