ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Մաքուր քաղաք» ծրագիր` աղբահավաք Երևան քաղաքի Հրազդանի կիրճում: 04.09.2015
05.09.2015

 «Եվրասիա»  բարեգործական հասարակական կազմակերպության էկոլոգիական դեպարտամենտի « Մաքուր քաղաք» ծրագրի շրջանակներում 2015թ.-ի սեպտեմբերի 4-ին  «Եվրասիա» ԲՀԿ  կամավորները «Օտար լեզուների գործառության և առաջընթացի  կենտրոն» կրթական հասարակական կազմակերպության հիմնադիրների, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողների  հետ միասին իրագործեցին աղբահավաք Երևան քաղաքի  Հրազդանի կիրճում:   

Հրազդանի կիրճը ՀՀ քաղաքացիների համար հանդիսանում է հանգստի հիանալի գոտի, բայց ցավոք այն լի է աղբով և չի համապատասխանում սանիտարական նորմերին:   

Մասնակիցները  գործադրեցին հնարավոր բոլոր ջանքերը տարածքը աղբից մաքրելու և բարեկարգելու համար` հուսալով, որ հետագայում ՀՀ քաղաքացիները ավելի բարեխղճորեն կմոտենան տարածքի մաքրությանը:

 Նշենք նաև, որ ծրագիրը սկիզբ դրեց  «Եվրասիա» ԲՀԿ-ի և «Օտար լեզուների գործառության և առաջընթացի կենտրոն» կրթական ՀԿ-ի համագործակցությանը: