ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Պետական խորհրդանիշերի օրը “Եվրասիա” ԲՀԿ-ի և ՀԱՊԿ Ինստիտուտի Հայաստանի Ազգային Ներկայացուցչության հետ: 15.06.2014
13.06.2014

Հունիսի 15-ին  Հայաստանը նշում է Պետական խորհրդանիշերի օրը: “Եվրասիա” ԲՀԿ-ն և ՀԱՊԿ Ինստիտուտի Հայաստանի Ազգային Ներկայացուցչության աշխատակիցները հունիսի 15-ին 2014թ. այս առիթով տոնական ակցիա էին կազմակերպել Լենինգրադյան 6 հասցեում գտնվող իրենց գրասենյակի հարևանությամբ: Աշխատակիցները անցորդներին նվիրում էին պետական խորհդանիշերով հուշանվերներ:Մոտակա տարածքում հնչում էր ՀՀ պետական օրհներգը: Շրջակա տարածքը վերածվել էր տոնի, հատկապես երեխաների համար, ովքեր առիթը բաց չէին թողնում երկրորդ հուշանվերը ստանալու համար: