
«Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագրի շրջանակում, նախապես ներկայացված մասնակցության հայտերի հիման վրա, անցկացվեց ՀՀ Լոռու մարզի վարչական ղեկավարների ընտրության վերջնական փուլը:
ՀՀ Լոռու մարզից մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 60 վարչական ղեկավարներ:
Մասնակիցների ընտրությունը անցկացրին ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետը՝ Մհեր Խեչումյանը և «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը:
Հիշեցնենք, որ «Մասնակցային կառավարման մոդելի խթանում ՀՀ գյուղական համայքներում։ Սահմաններից դուրս մոտեցում՝ Վիշեգրադի երկրների փորձի փոխանակմամբ» ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարական գործընթացները և խթանել բնակիչների ներգրավվածությունը գյուղական համայնքներում՝ բարձրացնելով Լոռու և Տավուշի մարզերի վարչական ղեկավարների կարողությունները: Ծրագիրը հիմնվելու է Վիշեգրադի գործընկեր երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի և Սլովակիայի մասնակցային կառավարման լավագույն փորձի և գիտելիքների վրա:
Ծրագիրն իրականացվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: