ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Աջակցություն Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի զբոսաշրջության զարգացմանը» ծրագրի փակման արարողություն
08.12.2022
Նոյեմբերի 9-ին, 2022թ․ տեղի ունեցավ «Եվրասիա» ԲՀԿ և ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան համագործակցության արդյունքում «Աջակցություն Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի զբոսաշրջության զարգացմանը» ծրագրի փակման արարողությունը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան (Embassy of Poland, Yerevan) աջակցությամբ, որը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակներում։ «Աջակցություն Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի զբոսաշրջության զարգացմանը» ծրագրի շրջանակում վերանորոգվեցին Մեծամոր թանգարանի արդեն իսկ գոյություն ունեցող հին սանհանգույցները, ինչպես նաև կառուցվեցին նոր սանհանգույցներ, տեղադրվեցին ցուցանակներ և ձեռք բերվեց շարժական տանիք հնագիտական աշխատանքներ իրականացնելու համար։ Ծրագրի փակմանը ներկա էին «Եվրասիա» ԲՀԿ գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, կազմակերպության ներկայացուցիչները, ՀՀ -ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար պրն․ Տոմաշ Բույկոն, Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ պարոն Բոգդան Կլիխը և այլոք: Ծրագրի նպատակն է աջակցել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին՝ լիարժեք օգտագործելու իր կրթամշակութային ներուժը և հիմնական ենթակառուցվածքների ստեղծման միջոցով օգնել թանգարանին դառնալ տարածաշրջանում հայտնի զբոսաշրջային կենտրոն։