ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«ՏԻՄ -երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման համար» ծրագրի շրջանակում «ԼՈՌԵՆԻ» չորանոց-թեյարանի հիմնում
25.03.2024
«ՏԻՄ -երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման համար» ծրագրի շրջանակներում Մանյակ Եգանյանը ստանալով դրամաշնորհային աջակցություն՝ Դսեղ գյուղում հիմնվել է «ԼՈՌԵՆԻ» չորանոց-թեյարանը: Շուրջ 30 տարի զբաղվում է թեյի հավաքչությամբ և չորացմամբ: Թեյի հավաքման ընտանեկան ավանդույթը նա որոշեց դարձնել բիզնես գաղափար, քանի որ կար համապատասխան տարածք, որտեղ կարելի էր իրագործել գաղափարը: Տարածքը գտնվում էր գյուղի կենտրոնին մոտ և այդ տարածքով անցնում էր դեպի պատմամշակութային վայրեր տանող մի շարք ճանապարհներ։ Չորանոց-թեյարան հիմնելու գաղափարը ի հայտ է եկել Դսեղում զբոսաշրջության բարձր մակարդակի արդյունքում: Տարվա ընթացքում Դսեղ են այցելում մոտավորապես 40000 հազար զբոսաշրջիկ, որոնք այցելում են Հ. Թումանյանի տուն-թանգարան, Ծովեր լիճ և գյուղի պատմամշակութային այլ վայրեր: Զբոսաշրջիկները այցելելով և շրջելով գյուղում ցանկանում էին շփվել գյուղի բնակիչների հետ և ծանոթանալ նրանց առօրյաին՝ հնարավորության դեպքում համտեսելով տեղական արտադրության բուսական և առողջարար թեյեր։ Այստեղից էլ ծնվեց Մանիկ Եգանյանի գաղափարը․ ստեղծել գյուղում այնպիսի վայր, որտեղ զբոսաշրջիկները կարող էին համտեսել և միևնույն ժամանակ գնել հարակից անտառներից հավաքված իր բուսական թեյեր: Մանյակ Եգանյանի բիզնես գաղափարը դարձավ 4 հաղթող ծրագրերից մեկը: Ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Մանյակ Եգանյանը կարողացավ համալրել թեյարանը նոր սարքավորումներով և կահավորանքով՝ դարձնելով այն զբոսաշրջիկների սիրելի ժամանցի վայրը, որտեղ նրանք կարող են ծանոթանալ առանձին թեյերի օգտակար հատկություններին ու թեյերի մշակման գործընթացին, դառնալ Դսեղ գյուղում ընդունված թեյախմության ավանդույթի մի մասնիկը։ Հիշեցնենք, որ «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության և լեհական Solidarity Fund-ի աջակցությամբ իրականացվող 8-ամսյա ծրագրի շրջանակներում Մանյակ Եգանյանին և մյուս մասնակիցներին հնարավորություն տրվեց ոլորտի առաջատար փորձագետների օգնությամբ և խորհրդատվություններով մշակել և ներկայացնել իրենց սեփական բիզնես ծրագրերը։ Ծրագրի կարևոր բաղադրիչ էր նաև սոցիալ ձեռնարկատիրության գաղափարի ներկայացումը մասնակիցներին ու շեշտադրումը, որ բիզնեսները բացի անձնական շահույթից կարող են էապես օգնել համայնքի մյուս բնակիչներին ևս։