ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Հաշմանդամությունը որպես մարտահրավեր Լոռու մարզում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում
19.11.2019

Նոյեմբերի 18-ին, Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Հաշմանդամությունը որպես մարտահրավեր Լոռու մարզում» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը։

Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության և  «Եվրասիա» ԲՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ՝ «Լեհական օգնություն» զարգացման համար ծրագրի  շրջանակում։

Ծրագրի շրջանակում իրականացվել է հաշմանդամություն ունեցող կանանց համար 4․5 ամսյա կար ու ձևի դասընթաների անցկացում, որի նպատակն էր պաշտպանել հաշմանդամություն ունեցող կանանց աշխատելու իրավունքը, դյուրացնել նրանց մուտքն աշխատաշուկա, ընդգրկել սոցիալական ոլորտ որպես աշխատանքային ռեսուրս և բարելավել կենսամակարդակը: Ծրագրի մասնակիցներն են եղել Վանաձոր քաղաքից հաշմանդամ կանայք (հաշմանդամության 3-րդ և 2-րդ կարգ ունեցող), ովքեր ծրագրի շրջանակում ստացել են ոչ միայն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, իրավաբանական աջակցություն, այլև՝ հետագայում սեփական գործունեություն ծավալելու համար համապատասխան սարքավորումներ ու պարագաներ։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր  դեսպան Պավել Չեպլյակը, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմա­­կերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Վանաձոր քաղաքի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Տիգրան Թադևոսյանը և այլոք։

Հիշեցնենք, որ «Եվրասիա» ԲՀԿ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Իր գործունեության 21 տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել  Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, հասարակական, կրթական ոլորտների զարգացումն խթանող   մի շարք ծրագրեր ու նախագծեր։