Հայաստանում նախատեսվում է ստեղծել շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիա: Այս լաբորատորիան ստեղծվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (բաղադրիչ Բ)» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում, որի ստորագրմանը ՀՀ կառավարությունը հավանություն տվեց սույն թվականի օգոստոսի 27-ի նիստում:
Լաբորատորիայի ստեղծման նպատակն է՝ բարելավել շրջակա միջավայրի, անձնակազմի մասնագիտական, վթարային հակազդման և ճառագայթման աղբյուրների ճառագայթային մոնիթորինգի համակարգը, որը իր հերթին կբերի ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացում ՀՀ տարածքում՝ բնակչության և մասնագետների ճառագայթային անվտանգության ապահովում:
ՀՀ տարածքում շրջակա միջավայրի ճառագայթային լաբորատորիան կիրականացնի՝
- շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի իրականացման աշխատանքների ապահովման համար՝ հողում, օդում, ջրերում, մթերքում, շինանյութում ռադիոակտիվ աղտոտվածության գնահատում
- անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի ապահովում
- ճառագայթման աղբյուրների օգտագործման օբյեկտներում անձնակազմի աշխատատեղի և այդ աղբյուրների ճառագայթային մոնիթորինգի ապահովում
- տիրազուրկ ճառագայթման աղբյուրների հայտնաբերման/բացահայտում և բնութագրում
- վթարային ճառագայթային մոնիթորինգի իրականացման աշխատանքների ապահովում
- միջուկային նյութերի վերահսկման աշխատանքների ապահովում:
Աղբյուրը՝ Էկոլուր