ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«Ջեյն Էյր» գրքի քննարկում. 09.07.2016
09.07.2016

Ինչպես արդեն նշել էինք «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը սկսելու է պարբերաբար անցկացնել քննարկումներ տարբեր գրքերի շուրջ 2016թ.-ի հուլիս ամսից:
Հուլիսի 8-ին կայացավ առաջին գրքի քննարկումը, որի համար ընտրված էր «Ջեյն Էյր» ստեղծագործությունը ՝ գրված անգլիական ռոմանտիզմի ներկայացուցիչ Շառլոթ Բրոնտեի կողմից: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ք. Էջմիածնի Ներսիսյան վարժարանի 30 աշակերտներ և այլ դպրոցներն ու բուհերը ներկայացնող մասնակիցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այն ժանրերը, որոնք գործածել է գրողը «Ջեյն Էյր» ստեղծագործությունում, քննարկվեց գիրքը, իրականացվեց կերպարների վերլուծություն, կազմակերպվեցին տարբեր խաղեր աշակերտների համար, որոնց միջոցով կազմակերպիչները փորձեցին հասկանալ, թե որքանով են մասնակիցները ընկալել գիրքը:Վերջում ցուցադրվեց համանուն ֆիլմը:
Նշենք, որ հանդիպումները ունենալու են շարունակական բնույթ: Հետևե´ք մեր ֆեսբուքյան էջին հաջորդ հանդիպումների մասին տեղեկություն ստանալու համար կամ կապնվե´ք «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակիցների հետ: