«ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում ՝ ՀՀ մարզերում մասնակցային կառավարում ապահովելու համար» ծրագրի շրջանակում Վահագնի բնակավայրը իր թիմով ներկայացրել է «Նոր կյանք տեխնոպարկին» զարգացման ծրագիրը։
Գյուղը իր վարչական տարածքով բավականին մեծ է 4496 հա, որից 1250 հա գյուղատնտեսական նշանակության հողեր են: Վերջին երեք տարիների ընթացքում մեծ թափով սկսվել են իրականացվել գյուղատնտեսական աշխատանքներ, 30 տարի չմշակցած վարելահողերը կրկին շահագործվում են և ի շնորհիվ գյուղի տարածքում գործող երկու կոպերատիվների «ՎՄՕՔՍ և Ձորի հասկ» գյուղում այս պահին առկա է գյուղատնտեսական ավելի քան 9 անուն տեխնիկաներ և գյուղգործիքներ, ինչպես նաև անհատ ֆերմերներին պատկանող գյուղտեխնիկաներ, որոնք պահպանման տարածք չունենալու հետևանքով գտնվում են բացօթյա տարածքներում և եղանակային գործոնների հետևանքով ենթարկվում են կոռոզիայի:
Ծրագրի նպատակն է վերանորոգել գյուղում խորհրդային տարիներին կառուցված տեխնոպարկի տանիքը ` նախատեսված գյուղատնտեսական տեխնիկաների կայանման համար, որպեսզի մեծ դժվարությամբ ձեռք բերված սարքավորումները չխոտանվեն:
Մոնիթորինգի արդյունքում «Եվրասիա» ԲՀԿ և Solidarity Fund PL ներկայացուցիչները ծանոթացան ծրագրի իրականացման աշխատանքներին։