ԵՎՐԱՍԻԱ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

Տեղի ունեցավ “Սուրբ Թուխ Մանուկ” մատուռի և Խաչքարերի Պուրակի բացման և օծման արարողությունը. 03.06.2012
30.11.-0001

2012 թ.-ի հունիսի 23-ին Արագած գյուղում տեղի ունեցավ “Սուրբ Թուխ Մանուկ” մատուռի և Խաչքարերի Պուրակի բացման և օծման արարողությունը: Մատուռի հիմնադիրն ու հովանավորն է “Եվրասիա” ԲՀԿ նախագահ, ՀԱՊԿ Հայաստանի Ազգային Ներկայացուցչության տնօրեն, Տեխնիկական Գիտությունների Թեկնածու, Միացյալ Հայկական Կազակական Ուժերի Միասնության Նախագահ, Գեներալ-Լեյտենանտ Նվեր Թորոսյանը: Մատուռի օծումը կատարեցին Չքնաղ Սուրբ Ստեփանոս Մատուռի Հոգևոր Հովիվ Տեր Մուշեղ քահանան և Մուշնիի Սուրբ Գևորգ Եկեղեցու Վանահայր Հայր Շնորհքը :

Հավաքվել էր մեծ բազմություն:

Սուրբ Թուխ Մանուկ մատուռի Ճարտարապետը գեղեցիկ ճարտարապետական լուծումներ է հաղորդել մատուռին: խաչքարերը 3 են` “Սուրբ Թուխ Մանուկ Մատուռին” Նվեր Թորոսյանից (2011թ),.”Փառք Հայ Զինվորին”, “Սուրբ Թուխ Մանուկին” ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային Ծառայության Սահմանապահ Վարչության պետ, գեներալ- լեյտենանտ Վ.Պ Վլասովի կողմից:

Մեծ էր հավաքվածների և հատկապես գյուղի բնակիչների ոգևորությունը, ովքեր մոտենալով Ն. Թորոսյանին, իրենց շնորհակալությունն էին հայտնում այդ սուրբ գործը կատարելու համար: Արագած գյուղի համայնքապետ Գագիկ Պողոսյանը իր ելույթում ամբողջ գյուղի անունից շնորհակալություն հայտնեց Ն.Թորոսյանին և շնորհեց համայնքի պատվավոր քաղաքացու կոչում` համայնքին նվիրաբերած բացառիկ ծառայությունների համար:

Հավաքվածներին տրվեցին նվերներ և հրավիրեցին ճաշկերույթի:

Հիշեցնենք, որ “ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ”-ը Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ են, համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր: