«ՏԻՄ -երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման համար» ծրագրի շրջանակում «OTEVAN» հյուրատանը կից ժամանցի այգու հիմնում
«ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման համար» ծրագրի շրջանակներում Սյուզաննա Խառատյանը ստանալով դրամաշնորհային աջակցություն՝ «OTEVAN» հյուրատանը կից հիմնել է ժամանցի այգի:
2015թ. ԱՄՆ ՄԶԳ ԱՐԴԻ ծրագրի աջակցությամբ Սյուզաննան Դսեղում հիմնեց Օթևան ընտանեկան հյուրատունը: Հյուրատունը սկզբնական շրջանում հյուրերին տրամադրվում էր միայն գիշերակացի ծառայություն, սակայն տարիների ընթացքում մատուցվող ծառայությունների ցանկը ընդլայնվեց՝ տրամադրելով նաև գյուղական սննդի մատուցման ծառայություն, որը կազմակերպվում էր սեփական և համագյուղացիների կողմից արտադրված օրգանական մթերքներից։
Հյուրանտանը անց է կացնում նաև ճիլ-պանրի պատրաստման վարպետաց դասեր և տրամադրում դեպի պատմամշակութային վայրեր ուղեկցման ծառայություններ:
Այս ամենի հետ մեկտեղ հյուրատան հարակից տարածքում երկար տարիներ բացակայում էր հյուրերի հետաքրքիր ժամանցի անցկացման համար համապատասխան պայմանները։
Հյուրերի ազատ ժամանցը լիարժեք կազմակերպելու համար՝ Սյուզաննայի մտքում գաղափար առաջացավ հյուրատան տարածքում ստեղծել ժամանցի այգի։
Սյուզաննա Խառատյանի բիզնես գաղափարը դարձավ 4 հաղթող ծրագրերից մեկը: Ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Սյուզաննա Խառատյանը կարողացավ հիմնել հյուրատանը կից ժամանցի այգի, կառուցել խաղահրապարակ, ձեռք բերել մի քանի սղարաններ, ճոճանակներ, գամակներ, գնել հայկական ավանդական խաղեր և կազմակերպել Թումանյանի հորինած խաղերի անցկացումը:
Հիշեցնենք, որ «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության և լեհական Solidarity Fund-ի աջակցությամբ իրականացվող 8-ամսյա ծրագրի շրջանակներում Սյուզաննա Խառատյանին և մյուս մասնակիցներին հնարավորություն տրվեց ոլորտի առաջատար փորձագետների օգնությամբ և խորհրդատվություններով մշակել և ներկայացնել իրենց սեփական բիզնես ծրագրերը։ Ծրագրի կարևոր բաղադրիչ էր նաև սոցիալ ձեռնարկատիրության գաղափարի ներկայացումը մասնակիցներին ու շեշտադրումը, որ բիզնեսները բացի անձնական շահույթից կարող են էապես օգնել համայնքի մյուս բնակիչներին ևս։