«ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման համար» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը
Նոյեմբերի 20-ին, 2023 թ․ տեղի ունեցավ «ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման համար» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին «Եվրասիա» ԲՀԿ-ի գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը,Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, «Սոլիդարիթի ֆանդ» կազմակերպության ներկայացուցիչ Աննա Ռադեչկան, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ծրագրի մասնակիցներ և այլոք:
Ծրագրի նպատակն էր շարունակել աջակցել Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնես սեկտորի ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության հիմնական դերակատարների միջև համախմբման գործընթացի հետագա խորացմանը։
Ծրագրի միջոցով համայնքի այս երկու դերակատարներին հնարավորություն տրվեց արժևորելու թե ինչպես կառուցողական կարող է լինել միմյանց միջև երկխոսության, համագործակցության և վստահության ձևավորումը, ու ինչպես դրանից կարող է շահել ողջ համայնքը։
Ծրագրի կարևոր բաղադրիչ էր նաև սոցիալ ձեռնարկատիրության գաղափարի ներկայացումը մասնակիցներին ու շեշտադրումը, որ բիզնեսները բացի անձնական շահույթից կարող են էապես օգնել համայնքի բնակիչներին։
Ստացված գիտելիքները մասնակիցներին հնարավորություն տվեց մշակել իրենց բիզնես ծրագրերը, որոնցից անկախ փորձագետների կողմից ամենաբարձր միավորներ ստացած չորս ծրագրերը ֆինանսավորվեցին «Եվրասիա» ԲՀԿ-ի և լեհական Solidarity Fund կազմակերպության կողմից՝ 1800 եվրոյին համարժեք դրամով։
Ծրագրի արդյունքում՝
-Դսեղում հյուրատնային բիզնեսներից մեկի հարևանությամբ կառուցվել է խաղահրապարակ,
-Ծրագրի մասնակիցներից մյուսը Դսեղում թեյատուն է հիմնել,
-Դեբեդում բացվել է նորաբաց հուշանվերների խանութ,
-Չկալով բնակավայրում խթանվել է բադաբուծության զարգացումը:
Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացրել է «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ լեհական Solidarity Fund-ի աջակցությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակում։