«Թումանյանական կերպարները լույսերի մեջ» համայնքային զարգացման ծրագրի իրականացում
«ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում ՝ ՀՀ մարզերում մասնակցային կառավարում ապահովելու համար» ծրագրի ընթացքում Դսեղ բնակավայրը իր թիմով ներկայացրեց «Թումանյանական կերպարները լույսերի մեջ» համայնքային զարգացման ծրագիրը։
Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ Դսեղ գյուղի հրապարակում տեղադրվեցին թումանյանական հերոսների տուֆակերտ քանդակները՝ Գիքորը, Անուշը, Սուտլիկ Որսկանը, Կռնատ աղջիկը, Լոռեցի Սաքոն և այլն։ Քանդակները շատ գեղեցիկ ու տպավորիչ են ցերեկվա ժամերին, բայց երեկոյան ժամերին դրանք գրեթե չեն երևում և հրապարակում միանգամից վերանում է «թումանյանական» շունչը։
Սույն ծրագրով նախատեսվում է թումանյանական հերոսների քանդակների պատվանդանին տեղադրել լույսեր, որոնք մթության մեջ կլուսավորեն քանդակները և հարակից տարածքները։
Հերթական մոնիթորինգի արդյունքում «Եվրասիա» ԲՀԿ և Solidarity Fund PL ներկայացուցիչները ծանոթացան, թե ինչպես են ընթանում ծրագրի իրականացման աշխատանքները։