«Ժամանցի վայրի հիմնում Դեբետ գյուղի տարեցների համար» զարգացման ծրագրի իրականացում
«ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում ՝ ՀՀ մարզերում մասնակցային կառավարում ապահովելու համար» ծրագրի շրջանակում Դեբետ բնակավայրը իր թիմով ներկայացրել է «Ժամանցի վայրի հիմնում Դեբետ գյուղի տարեցների համար» զարգացման ծրագիրը։
Գյուղի տարեցները ցերեկային ժամերին, հիմնականում, զբաղվում են գյուղատնտեսությամբ, առօրյա կենցաղային գործերով, որից հետո ունենում են ազատ ժամանակ, սակայն ունեն երեկոյան ժամերին իրենց ժամանցը կազմակերպելու խնդիր։
Նախկինում, տարեցների համար հավաքատեղի է ծառայել բնակավայրի կանգառը, հարակից փոքրիկ տաղավարը և այլն։ Նրանց պարբերաբար հավաքվելը այդ վայրերում մշտական խնդիրների ու վեճերի առիթ է հանդիսանում։
Քանի որ չկա վերջիններիս ժամանցի ապահովման համար համապատասխան վայր՝ համայնքի տարեցներն զրկված են իրենց ազատ ժամանակը պատշած անցկացնելու հնարավորությունից։
Դեբետ համայնքում տարեցների հավաքատեղիի կառուցումը ապահոված տարատեսակ խաղերով (նարդի, շախմատ, խաղաքարտեր, ձեռագործության պարագաներ) ու հարմարութուներով՝ կնպաստի վերջիններիս համար հանգստի և ժամանցի հաճելի միջավայրի ստեղծմանը։
Մոնիթորինգի արդյունքում «Եվրասիա» ԲՀԿ և Solidarity Fund PL ներկայացուցիչները ծանոթացան ծրագրի իրականացման աշխատանքներին։